23 02 2022

Հայ աղջիկների նկատմամբ` հայ լինելու համար, վերջին անգամ թուրք ոստիկանն էր բռնություն կիրառել․ Քրիստինա Նազարյան

Հայ աղջիկների նկատմամբ` հայ լինելու համար, վերջին անգամ թուրք ոստիկանն էր բռնություն կիրառել․ Քրիստինա Նազարյան

Քրիստինա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայ աղջիկների նկատմամբ` հայ լինելու համար, վերջին անգամ թուրք ոստիկանն էր բռնություն կիրառել` Օսմանյան Թուրքիայում, Բաքվում և Սումգաիթում, իսկ այսօր արդեն դա արվում է Երևանում:
Մի հարց է առաջնում. դա Նիկոլի՞ ոստիկաններն են, թե թալեաթի ասկյարները:
Այ թե հավանաբար ինչ կասեր թալեաթը, եթե ողջ լիներ,
«- Ապրեք ասկյարներ, տեսեք` ես էլ եմ կարմիր բերետավոր: Հոգիս փառավորվեց, երբ տեսա ոնց եք հայ աղջկա ձեռքը ջարդում Երևանի կենտրոնում նրա համար, որ իմ թուրք եղբայրբերի դեմ հանդգնում են բողոքել:
Դուք իսկական և նվիրյալ ասկյարներ եք, բայց դեռ աճելու տեղ ունեք, որ արժանի լինեք ձեր գլխի կրմիր ֆեսին: Չխնայեք անգամ հղիներին, եղեք արժանի կարմիր ֆեսով ասկյարի անունը կրելուն:
Իսկ ԵՄ դեսպանը և ԱՄՆ դեսպանը կլռեն, հանգիստ եղեք: Դուք ձեր թուրքական առաքելությունը կատարեք մինչև վերջ, իմ սիրելի կարմիր բերետավոր ասկյարներ, իմ հպարտություն և հույս ասկյարներ, չընկրկեք, չէ որ նոր հիտլերիկը ինձ պես «ժողովրդավարության բաստիոն» է »:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ